Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դստեր՝ Շուշան Փաշինյանի երկրորդ հայցադիմումն՝ ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանի։
Հիշեցնենք, որ Ն.Սամսոնյանի գրառման կապակցությամբ ՀՔԾ-ում քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար:
Շուշան Փաշինյանը պահանջում է, որպեսզի Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները և 2 միլիոն դրամ փոխհատուցի՝ իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասի դիմաց: