Արտակարգ դրություն հայտարարելու հիմքում մի քանի փաստարկ դրվեց՝ նախ ԱՀԿ-ի մարտի 13-ի հայտարարությունը, որով վարակը բնորոշվեց «համաշխարհային պանդեմիա», ապա տեղական դեպքը՝ Էջմիածնի հայտնի նշանդրեքը։ Գործադիրն արձանագրեց՝ վարակված անձանց թվի աճը սպառնում է բնակչության կյանքին և կորոնավիրուսի հետագա տարածումը կանխելու համար պետք է սահմանել հատուկ ռեժիմ։