Ազատանի այս ընտանիքում ավելի շուտ են մեկուսացվել, քան արտակարգ դրության հայտարարումը: Գյուղերում կյանքն ուրիշ է՝ բացատրում են. սրճարան, ժամանցի վայրեր չկան, աշխատանքն էլ այգում ու գոմում է:
Բոլոր դեպքերում հետևում են ԱՆ հորդորներին: Մտահոգ են նաև կենդանիների համար՝ չնայած անասնաբույժը բացատրում է, որ կենդանիները մարդկանցից կորոնավիրուսով չեն վարակվում: