Իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Բրունո Դիբալան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
«Ողջույն բոլորին: Ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ մենք հենց նոր ստացանք COVID-19 թեստի արդյունքները, և մեզ մոտ, Օրիանայի հետ միասին, այն հաստատվել է: Բարեբախտաբար, մեզ շատ լավ ենք զգում: Շնորհակալ եմ ձեր հաղորդագրությունների համար», - գրել է Դիբալան:
Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուս էր հաստատվել «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Դանիելե Ռուգանի մոտ: