ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն Իրանին, Չինաստանին ու Ռուսաստանին մեղադրել է կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ:
«Մենք հստակ տեսանք, թե ինչպես են դրանք (կեղծ լուրերը – խմբ.) գալիս այնպիսի երկրներից, ինչպիսիք են Չինաստանը, Ռուսաստանը և Իրանը», - Սպիտակ տանը կազմակերպված ճեպազրույցում ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:
Ըստ նրա, ապատեղեկատվությունն ուղղված է COVID-19- ի տարածման դեմ պայքարելու՝ ԱՄՆ-ի գործողությունների վարկաբեկմանը, և Միացյալ Նահանգները «ուղղակիորեն» է դիմել այդ երկրներին՝ կեղծ տեղեկատվության տարածումը դադարեցնելու համար:
Հիշեցնենք, որ սա առաջին մեղադրանքը չէ Մոսկվայի հասցեին՝ COVID-19-ի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ: Ավելի վաղ Financial Times-ը, վկայակոչելով Եվրոպական արտաքին ծառայության ներքին զեկույցը, հաղորդել էր, որ Ռուսաստանն, իբր, սոցցանցերում լայնածավալ սոցիալական լրատվամիջոցների ապատեղեկատվական արշավ է նախաձեռնել ԵՄ-ի դեմ՝ կորոնավիրուսին առնչվող կեղծ լուրեր տարածելով:
Արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել էր իրավիճակը՝ առաջարկելով կենտրոնանալ հիվանդությունից տուժած երկրների աջակցության, ոչ թե «Ռուսաստանի սպառնալիք» լինելու մասին «մեմեր» տարածելով: