Վրաստանում մեկ ամսով սահմանվում է արտակարգ իրավիճակի ռեժիմ՝ կապված COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան, գրում է Russia Today կայքը:
«Վարակի տարածման կանխարգելման նպատակին հասնելու համար Վրաստանի կառավարությունը դիմում է նախագահին՝ մեկ ամիս ժամկետով երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու առաջարկով»,- տեղեկացրել է երկրի վարչապետը:
Գախարիան հայտնել է, որ Վրաստանում այս փուլում «չի սահմանվի պարետային ժամ ու խիստ կարանտինային պահանջ»:
Հիշեցնենք, որ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 47 դեպք: