Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովին Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի կոչում շնորհելու մասին:
«Պետության և ժողովրդի առջև աշխատանքային առանձնահատուկ վաստակի համար Ռուսաստանի Դաշնության «Աշխատանքի հերոսի» կոչում շնորհել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին», - ասվում է ՌԴ նախագահի հրամանում:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լավրովը մարտի 21-ին նաև նշեց իր ծննդյան 70-ամյակը: Նա ավելի քան 16 տարի՝ ղեկավարում է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը: