Ռուսաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 53 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում 306 վարակված կա: Այս մասին այսօր հայտնել է Lenta.ru կայքը:
Ինչպես նշվում է՝ կորոնավիրուսով վարակման դեպքերը գրանցվել են երկրի 18 շրջաններում: Վարակվածները հիմնականում մերձմոսկովյան մարզում են՝ 17 հիվանդ: Մոսկվայում արձանագրվել է 6 դեպք:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Ռուսաստանում սահմանվել է բարձր պատրաստվածության ռեժիմ: Առավել խիստ միջոցառումներ են սահմանվել Մոսկվայում: