Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրում է Facebook-ի իր էջում: Վալերի Բուայեն հայտնել է, որ COVID-9-ի ախտանշաններ ունենալու կասկածանքով անմիջապես դիմել է բուժհաստատություն: Նրա թեստի պատասխանը դրական է եղել:
Վալերի Բուայեն այդ մասին անմիջապես տեղեկացրել է իր շրջապատին՝ գործընկերներին, ընտանիքի անդամներին:
Ֆրանսիայում հաստատվել է վարակման 12 612 դեպք, մահացածների թիվը մոտ 450 է: