ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Համաշխարհային համաճարակի աղետաբեր ընթացքը բոլորիս խնդիրը դարձավ:
Առավել քան այն ազդեց Իտալիայի վրա:
Խորը մտահոգությամբ, բայց վստահ լավատեսությամբ՝ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունն իր սատարումն է հայտնում յուր ժողովրդին:
Մեր հայրենիքը բազմաթիվ փորձություններ է հաղթահարել, և սա էլ կհաղթենք:
Մենք ամեն տեղ մեկ ենք»:
Ի դեպ, դեսպանությունը նաև լուսանկար է հրապարակել՝ հետևյալ վերտառությամբ. «Իտալիայի դեսպանությունը լուսավորված է՝ ի նշան իր հայրենակիցների հետ համերաշխության»: