Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն ասուլիսի ընթացքում նշեց, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ, որոնք պահվում են հենց կոլապսային իրավիճակներում օգտագործելու համար: «Հիմա ունենք լարված, վատթար վիճակ տրանսպորտի հետ կապված, բայց կոլապսից հեռու ենք»,- ասաց Հակոբ Կարապետյանը: Նա նշեց, որ մասնավոր ուղևորափոխադրող մի շարք ընկերություններ որոշակի փոփոխություններ են կատարել վարորդներից ստացվող պլանի հարցում և նվազեցրել են տուրքերը: «Տեղյակ եմ, որ քաղաքապետարանը և կառավարական մարմինները քննարկումներ են անցկացնում որոշակի այլ տուրքերի վերանայման հարցում»,- ընդգծեց քաղաքապետի մամուլի խոսնակը: