«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը Ֆեյսբուքի էջում հրապարակել է ընդունարանի բժշկական թիմի լուսանկարը:
«Հիվանդներին առաջինը ընդունող բուժաշխատողները, ովքեր աշխատում են 24 ժամ»։
Այս գրառմամբ Ֆեյսբուքի էջում կիսվել է նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ գրելով:
«Մեր ժամանակի հերոսները: Շնորհակալություն եմ հայտնում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներին: Նրանք այս շաբաթ հոգացել են նաև ֆրանսիացի պացիենտների մասին»։