Հայաստանի տարածքում մարտի 21-ի ցերեկը առանձին շրջաններում, 22-ին՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, հնարավոր է՝ ամպրոպ։ Մարտի 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ։
Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում մարտի 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։