Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ցանկալի է հրաժարվել ալկոհոլից ու ծխախոտից, փոխարենը՝ ավելի շատ զբաղվել սպորտով: Այսպիսի խորհուրդներ է տալիս Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը,- գրում է Лента.ру կայքը:
ԱՀԿ ղեկավարը նշում է, որ վարակվելու դեպքում ծխելը կարող է ավելացնել հիվանդության ծանր դեպքի զարգացման ռիսկը: Նա խորհուրդ է տվել խուսափել շաքար պարունակող ըմպելիքներից, և օգտագործել առողջարար ու օգտակար սնունդ, քանի որ այն օգնում է իմունային համակարգի ամրապնդմանը:
Բացի դրանից՝ ԱՀԿ ղեկավարի ցուցումով, անհրաժեշտ է օրական առնվազն 30 րոպե հատկացնել ֆիզիկական ակտիվությանը: Տնից աշխատելիս չպետք է երկար նստել միևնույն դիրքով, անհրաժեշտ է ամեն 30 րոպեից հետո 3 րոպեով ընդմիջել աշխատանքը: