Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ:
Այդ նպատակով ծառայությունը, Առողջապահության նախարարության հետ համատեղ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույց, որը տրամադրվել է Արցախի սննդի շղթայի բոլոր փուլերում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին. 501 սուբյեկտ արդեն ծանուցվել է:
Զուգահեռաբար, ծառայության կողմից վերահսկվում է տնտեսվարողների կողմից իրականացվող հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը:
Նմանօրինակ միջոցառումներ միաժամանակ իրականացվում են Ստեփանակերտում և Արցախի այլ շրջաններում: