Կորոնավիրուսն իր օրենքներն է թելադրում: Համավարակը փոխել է ոչ միայն մարդկանց, այլև վայրի կենդանիների կյանքը, գրում է 1tv.ru-ն: Դատարկ քաղաքներում վայրի կենդանիներն իրենց զգում են ինչպես «տանը»: Բարսելոնում անտառներից բնակավայրեր են եկել վայրի խոզերը: Իշխանությունները բնակիչներին զգուշացնում են, որ կենդանիներին մոտենալը վտանգավոր է: Վենետիկի ջրանցքներում էլ դելֆիններ ու այլ ձկնատեսակներ են հայտնվել: Թաիլանդում կապիկները կռվում են կերի համար: Որպեսզի սնվեն, Ճապոնիայի Նառա քաղաք են դուրս եկել եղնիկները: