ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը Ֆեյսբուքում գրառում է արել՝ մանրամասնելով Կառավարության որոշման՝ խոսքի ազատությանը վերաբերող փոփոխությունը.
«Կառավարությունը վերաձևակերպել է Որոշումը:
Խոսքի ազատությանը վերաբերող 23-րդ կետի դրույթները չեն տարածվելու.
1) պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ.
2) օտարերկրյա պետությունների ղեկավարների, պետական մարմինների և (կամ) նրանց ներկայացուցիչների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ.
3) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված և (կամ) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ միջազգային կազմակերպությունների պաշտոնական կայքերին, սոցիալական ցանցերի պաշտոնական էջերին կատարված հղումների նկատմամբ»: