Կրկին վնաս է հասցվել մայրաքաղաքի կանաչ տարածքներին: Այս անգամ ծառերի գողությունը կատարվել է Էրեբունի վարչական շրջանում, տեղեկացնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
Կայարանամերձ կանաչ տարածքից արմատախիլ են արել և տարել թույա տեսակի 8 ծառ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Կենտրոն վարչական շրջանից գողացել էին 4 թույա, մեկն էլ՝ վնասել:
Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն: