Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը ասուլիսի ընթացքում այսօր տեղեկացրեց, որ Երևանում երթուղային տրանսպորտի վարորդները առավոտյան` նախքան աշխատանքի անցնելը, պարտադիր ջերմաչափվում են:
«Առավոտյան ջերմաչափումներ կատարվում են իրենց անցակետերում, որտեղ գալիս և ստանում են փաստաթղթերը, որ դուրս գան երթուղի: Ռիսկի խմբի ներկայացուցիչներին՝ տարեցներին և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց, առաջին իսկ օրվանից հորդորվել է աշխատանքի չգալ, և այդ վարորդներն աշխատանքի չեն գալիս»,- ասաց փոխքաղաքապետը: Նա նշեց՝ չկա տվյալ, որ վարորդները թեստավորվել են, բայց մշտական ուշադրության կենտրոնում են: