Մադրիդի «Ռեալի» սահմանած կարանտինային ռեժիմը խախտած սերբ հարձակվող Լուկա Յովիչի շուրջ աղմուկը թեժանում է:
Մադրիդյան ակումբի սահմանած կարանտինը խախտելն ու հայրենիք ուղևորվելը շատերի, այդ թվում՝ Սերբիայի իշխանությունների զայրույթն է առաջացրել, հայտնում է Marca-ն:
«Եթե Յովիչը հիմա դուրս գա իր բնակարանից, նրան կձերբակալեն: Կարծում եմ՝ նա արդեն իսկ զղջում է իր արարքի համար, բայց ես նրան կհասկացնեմ, որ մեզ համար ավելի կարևոր է մեր քաղաքացիների կյանքը, քան նրա միլիոնները»,- ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը: