Գերմանիայում կորոնավիրուսի անոմալ իրավիճակ է արձանագրվել,- գրում է Financial Times պարբերականը: Եվրոպական այս երկրում գրանցվել է COVID-19-ի վարակման բարձր ցուցանիշ, սակայն՝ մահացության ցածր թվով:
Պարբերականը գրում է, որ կորոնավիրուսը «Գերմանիային հարվածել է ամբողջ ուժով», որտեղ վարակի տարածումը շատ արագ է լինում: Կորոնավիրուսով վարակվածների թվով Գերմանիայից առաջ են միայն Չինաստանը, Իտալիան, Իրանը և Իսպանիան: Գերմանիայում վարակված է 14 հազարը, սակայն մահացության դեպքերը միայն 42-ն են:
Փորձագետները կարծում են, որ անոմալ իրավիճակը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ Գերմանիայում բռնկումը դեռևս նախնական փուլում է: