Կորոնավիրուսի մուտքն արգելելու համար սահմանամերձ գյուղերն անցել են հակահամաճարակային ուժեղացված պայքարի:
Ներքին Կարմիրաղբյուրի ճանապարհին, օրինակ, բոլոր մեքենաներն ախտահանվում են, բնակիչներն անհրաժեշտ խորհրդատվություն են ստանում տնից՝ հեռախոսով, առանց բուժկետ այցելելու:
Հակահամաճարակային գործողություններին խստորեն հետևում են Բերդում: Այստեղ հիվանդանոցը կազմուպատրաստ՝ ողջ ուժով պրոֆիլակտիկ միջոցառումներ է իրականացնում իր ուժերով: