Բենզինի գինը նվազել է 20 դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանը։
«CPS ընկերությունը պրեմիում տեսակի բենզինը վաճառում է 380 դրամով՝ նախկին 400 դրամի փոխարեն։ Ռեգուլյար տեսակի բենզինը 360 դրամ է՝ նախկին 380 դրամի փոխարեն»,- գրել է Սմբատյանը։