Նախագահ Արմեն Սարգսյանը սիրով է հիշում Գյումրիի «Արեգակ» ներառական սրճարանի իր պատանի բարեկամներին։
Հայաստանի նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության աշխատակիցների միջոցով օրերս սրճարանի աշխատակիցներ Միքայելին, Գրիշային և Հովհաննեսին են փոխանցվել նախագահ Արմեն Սարգսյանի նվերները։ Գրիշային և Հովհաննեսին են հանձնվել դյուրակիր համակարգիչներ, իսկ Միքայելենց բնակարանը ապահովվել է ջեռուցման համակարգով:
Մարտի 21-ը Դաունի համախտանիշի համաշխարհային օրն է։