Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, նշելով՝
«Սիրելի՛ հայրենակիցներ,
արդեն գործում է պարետատան թեժ գիծը։ Մեր աշխատակիցները 24֊ժամյա ռեժիմով կպատասխանեն ձեզ հուզող բոլոր հարցերին։
8141՝ Հայաստանի տարածքից զանգ կատարելիս
-
+374 11208141՝ արտերկրից զանգ կատարելիս
-
060 83 83 00՝ առողջապահական հարցերի դեպքում»: