Մարտի 21-ը Անտառների միջազգային օրն է։ Շրջակա միջավայրի նախարարությունը Ֆեյսբուքի էջում հայտարարություն է տարածել՝ շնորհավորելով բոլորին Անտառների միջազգային օրվա առթիվ։ Հատուկ շնորհակալություն է հայտնել նախարարության՝ անտառների պահպանությամբ զբաղվող ստորաբաժանումների ու կառույցների աշխատակիցներին իրենց նվիրական աշխատանքի համար։
«Անհնար է թերագնահատել անտառների կարևորությունը ողջ մոլորակի, մասնավորապես՝ մարդկության համար։ Անտառները էկոլոգիական, սոցիալական և տնտեսական նշանակություն ունեն։ Դրանք մոլորակի կլիմայի ձևավորման, թթվածնի ապահովման, վնասակար արտանետումների հետևանքների մեղմման, ջրային պաշարների պահպանության, բուսական և կենդանական աշխարհի ու էկոհամակարգերի ձևավորման հիմնասյունն են»,- նշված է հայտարարության մեջ։