«Եվրատեսիլ 2021»-ի մասնակիցները պետք է ներկայացնեն նոր երգեր, չնայած երգի միջազգային մրցույթի՝ 2020-ի չեղարկմանը: Այս մասին, RT-ի փոխանցմամբ, հայտարարել են «Եվրատեսիլի» կազմակերպիչները:
«Որոշվեց, որ «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի կանոնների համաձայն՝ այս տարվա երգերը չեն կարող 2021 թվականի մրցույթին ներկայացվել»:
Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկիր կկարողանա ինքնուրույն որոշել՝ 2021-ին մրցույթի ուղարկել նույն երգչին, թե անցկացնել նոր ընտրություն: