Հազարավոր ֆրանսիացիներ անտեսում են կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ երկրում սահմանված խիստ սահմանափակումները, գրում է Russia Today կայքը: Ոստիկանական ստորաբաժանումներում արդեն կա կարանտինային ռեժիմի խախտման մոտ 39 հազար գործ:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հայտնել էր, որ իրավապահ մարմինները 867.695 ստուգում են իրականացրել՝ համոզվելու համար, որ Ֆրանսիայի քաղաքացիները ենթարկվում են սահմանված կարգին: Ստուգումների ժամանակ պարզվել է, սակայն, որ հազարավոր մարդիկ խախտել են սահմանափակումների ռեժիմը: