Ավելի քան 20 հազար կամավոր համաձայնել է մասնակցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկմանը: Այս մասին գրում է Лента.ру կայքը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Կամավորները գրանցվել են բրիտանական hVIVO հետազոտական ծրագրին: Պարբերականը գրում է՝ քանի դեռ չի հայտնաբերվել կորոնավիրուսի բուժման համար երաշխավորված դեղամիջոցը, կամավորներին կվարակեն ոչ թե SARS-CoV-ով, այլ նույն ընտանիքին պատկանող վարակներով:
Վարակվելուց հետո կամավորները կարանտինի մեջ կմնան երկու շաբաթ: Մասնակցության համար յուրաքանչյուր կամավորի կվճարվի 3500 ֆունտ սթերլինգ: