ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ հանրագումարով հաստատված 160 դեպքից 133-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի օջախների հետ:
«27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Գործընթացը կրում է շարունակական բնույթ»:
Մարտի 21-ի առավոտյան տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 160 է, բուժվել է 1 անձ, մահ չի եղել: