Օլիմպիական կրակն ապահով Հունաստանից հասել է Ճապոնիա: Էստաֆետն այդ երկրի տարածքով կսկսվի մարտի 26-ին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի ֆուտբոլային մարզադաշտում: Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով տեղական իշխանությունները մարդկանց հորդորել են ձեռնպահ մնալ օլիմպիական ջահի ճանապարհին զանգվածային կուտակումներից:
Ճապոնիայի կառավարությունը կարծում է, որ վարակը չի խանգարի օլիմպիադայի անցկացմանը: Միջազգային օլիմպիական կոմիտեն էլ վաղաժամ է համարել Տոկիոյում ամառային խաղերը հետաձգելու մասին խոսելը, բայց քննարկում է իրադարձությունների զարգացման տարբերակներ: Այս մասին լրատվամիջոցներին հաղորդել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Խաղերը Տոկիոյում պետք է անցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: