Թուրքիայում մուրացիկ կինը փող մուրալու հետաքրքիր ձև է գտել: Նա օգնություն է խնդրել դիմակով ու ձեռնոցներով զինված: Օգտվելով կորոնավիրուսի պատճառով թուրքական հասարակության մեջ տարածված վախից՝ մուրացկանն օգտագործել է օրհնանքի հնարքը: Նա վստահեցրել է անցորդներին, թե Ալլահը վիրուսից հեռու կպահի իրեն փող տված անցորդներին: Հոգեբանական այդ խորամանկությունն աշխատել է հօգուտ մուրացկան կնոջ, հայտնում է ermenihaber-ը: