Եվրոպական տիեզերական գործակալության Copernicus Sentinel Satellite արբանյակից ստացված նոր տվյալները ցույց են տալիս, որ COVID-19-ի տարածման դեմ պայքարում ընդգրկված սահմանափակումները լուրջ ազդեցություն են ունենում մթնոլորտի աղտոտվածության մակարդակի վրա: Այն նվազում է:
ESA-ի Երկրի ուսումնասիրության ծրագրերի տնօրեն Ջոզեֆ Աշբախերը նշել է, որ զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. «Իհարկե տխուր ցուցանիշ է, որ տնտեսական ակտիվությունը նվազում է, բայց մեր մոլորակի համար դա նաև թեթևություն է, քանի որ նվազում է նաև աղտոտվածության մակարդակը»:
Այս փոփոխությունն ակնհայտ է ոչ միայն Եվրոպայում ու հատկապես Իտալիայում, այլև՝ Չինաստանում: Վնասակար արդյունաբերական ազոտի երկօքսիդի մակարդակն այստեղ, թեկուզ մասամբ, նվազել է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի և դրա հետևանքով տնտեսության դանդաղեցման արդյունքում: