Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ նոր կորոնավիրուսի կանխարգելման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում ձևավորվել է տեղեկատվական շտաբ:
«Ցանկացած տեղեկատվություն հրապարակվելու է միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, որը համակարգում է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը»,- գրել է Մարտիրոսյանը: