Ստամբուլում էթիլային անխառն սպիրտից 60-ից ավելի մարդ է թունավորվել, 20-ը մահացել են: Բոլորը Թուրքմենստանի քաղաքացիներ են: Սպիրտը նրանք գնել էին կորոնավիրուսից պաշտպանվելու համար, բայց արտաքին մաքրումից զատ, նրանք նաև խմել են տեխնիկական ալկոհոլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Հյուրիեթ» թերթին:
Ալկոհոլի վաճառքի հետ կապված յոթ անձ ձերբակալվել է: Սկսվել է հետաքննություն:
Այժմ որոշվում է Թուրքմենստանի մահացած քաղաքացիների աճյուններն իրենց հայրենիք ուղարկելու հարցը: Իրավիճակը բարդանում է նրանով, որ COVID-19 համաճարակի պատճառով Թուրքիայի և Թուրքմենստանի միջև ավիափոխադրումները չեղարկվել են:
Ըստ պաշտոնական տվյալների՝ կորոնավիրուսը չի ներթափանցել Թուրքմենստան, չնայած անկախ լրատվամիջոցները, վկայակոչելով չհաստատված աղբյուրները, մի քանի անգամ հաղորդել են, որ երկրում իբր վարակվածներ կան: Կենտրոնական Ասիայում վիրուսը հայտնաբերվել է Ուզբեկստանում, Ղազախստանում և Ղրղզստանում: