Վերջին օրերին վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակը և տեսչական մարմինները բազմաթիվ շնորհակալական զանգեր և նամակներ են ստանում, որոնցում քաղաքացիները իրենց պատրաստակամությունն են հայտնում որևէ կերպ աջակցելու իրականացվող աշխատանքներին:
Այսօր «ՋիԷյԹի քաթինգ» ընկերության տնօրեն Արեգ Սահակյանը վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակին է նվիրել հատուկ դիմակներ՝ սահմանային վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների աշխատակիցներին տրամադրելու համար։
Դիմակները փոխանցվել են Առողջապահական և աշխատանքի, ինչպես նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմիններին։