Ռուսաստանում մշակել են Covid-19-ի դեմ 6 պատվաստանյութ և սկսել են փորձարկումներն այդ վիրուսի դեմ: Այս մասին այսօր նշվել է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում:
Վարչապետ Միխայիլ Միշուստինը ակնկալում է, որ մոտ ապագայում կհաստատվի կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի արդյունավետությունը: Նրա խոսքով ՝ գիտնականներն օգտագործելով առկա մշակումներն ու նորագույն բիոտեխնոլոգիան, ընդամենը երկու ամսում ստեղծեցին այդ պատվաստանյութերը:
«Հույս ունենք, որ մոտ ապագայում կհաստատվեն այս մշակումների անվտանգությունն ու արդյունավետությունը, և կկարողանանք դրանք օգտագործել համաճարակի կանխարգելման և վերահսկման համար»,- ասել է Միշուստինը:
Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» հայտարարել էր, որ «Վեկտոր» պետական հետազոտական կենտրոնում սկսվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի փորձարկումը կենդանիների վրա: