Կորոնավիրուսի հետ կապված անկայուն համաճարակաբանական իրավիճակի պատճառով անորոշ ժամանակով փակվել են Մեքքայի Մասջիդ ալ-Հարամ և Մեդինայի մարգարե Մասջիդ ալ Նաբավի մզկիթները: Առաջին անգամ իսլամի պատմության մեջ գլխավոր սրբավայրերը փակ են հավատացյալների համար՝ հայտնել է Al Arabiya-ն:
Մարտի 19-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը հեռուստաուղերձով դիմել է ազգին՝ խոսելով երկրում իրականացվող անվտանգության և նախազգուշական միջոցների մասին՝ կապված համավարակի հետ, հայտնում է արաբալեզու հեռուստաալիքը:
Սաուդյան Արաբիայում, որի տարածքում են գտնվում են հիմնական մուսուլմանական սրբավայրերը, արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 274 դեպք: Ութ մարդ ապաքինվել է: Մահվան դեպք պաշտոնապես չի հաղորդվել: