Չինացի բժիշկները պարզել են, որ COVID-19-ի հետևանքով առաջացած թոքաբորբից ապաքինվածների պլազմայի փոխներարկումը արդյունավետ է վարակված հիվանդների բուժման համար: Այս մասին ասել է Ուհան քաղաքի հիվանդանոցի գլխավոր բժիշկը մամուլի ասուլիսում: Այսպես ծանր վիճակում գտնվող տասը հիվանդ արդեն իսկ բուժվել է: Այժմ բժիշկները հորդորում են հիվանդանոցներից դուրս գրված 6 հազար ապաքինվածներին դոնոր դառնալ: