Շաբաթ օրը Չինաստանը Հունաստան կուղարկի կորոնավիրուսի դեմ պաշտպանիչ պարագաներով օդանավը:
«Սա կլինի Չինաստանի նվերը կորոնավիրուսի դեմ պայքարում: Օդանավը կդիմավորեն Հունաստանի երեք նախարարն ու Աթենքում Չինաստանի դեսպանը»,- հայտնում է РИА Новости-ն:
Ինքնաթիռում դիմակներ են, ձեռնոցներ, պաշտպանիչ ակնոցներ և կոստյումներ:
Երկու օր առաջ էլ Չինաստանի դեսպանը Հունաստանի առողջապահության նախարարությանն էր հանձնել 50 հազար դիմակ՝ առողջապահության ազգային համակարգի կարիքների համար: