ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարել է Գեղարքունիքի մարզի Մ11-Ախպրաձոր կմ 0+000-կմ 7+828 և Մ11-Ախպրաձոր կմ 7+828-կմ 14+480 ճանապարհային հատվածների վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։
Շուրջ 14,5 կմ երկարությամբ ճանապարհն անցնում է մարզի Ծովակ, Լճավան, Մաքենիս և Ախպրաձոր համայնքներով։
Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մայիսի 7-ն է։