Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ:
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ Ֆեյսբուքի էջում գրել է, որ ՀՀ ԶՈՒ օդաչուները նոր ավիացիոն տեխնիկայի յուրացման ծրագրի համաձայն ուսումնամարզական պլանային թռիչքներ են իրականացրել Սու-30ՍՄ կործանիչներով: