Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի Ֆեյսբուքի էջը հայտնում է, որ «Ավտոբուս» ներկայացումով սկսում է իր online ցուցադրությունները՝ մինչև կորոնավիրուսի պատճառով թատրոնի դահլիճում հանդիպումների արգելքի վերացումը:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը հայտնել է, որ կցուցադրվի 9-10 տարբեր ներկայացումներ, որոնք այսօրվա ընթացիկ խաղացանկում չկան:
«Ներողություն ենք խնդրում տեսանյութերի ոչ բարձր որակի համար։
Բարի դիտում և առողջություն բոլորիս»։