Աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները որոշել են հետաձգել այն. ներկայումս քննարկվում է կինոփառատոնի անցկացումն այլ ժամկետներ տեղափոխելու հարցը՝ այն կարող է կայանալ հունիսի վերջին-հուլիսի սկզբին։
Կազմակերպիչներն ընդգծել են, որ վերջնական որոշման մասին կհայտնեն, երբ Ֆրանսիայում և աշխարհում իրավիճակի զարգացումը թույլ տա գնահատել փառատոնի անցկացման իրական հնարավորությունը։
Կաննի 73-րդ փառատոնը պետք է անցկացվեր Լազուրե ափում՝ մայիսի 12-23-ը. կինոմրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1946 թվականից։