Հեռավար կրթության գործընթացում կան տեխնիկական խնդիրներ, որոնք մենք պատրաստվում ենք առաջիկա շաբաթներին լուծել, այդ մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ բոլոր ծնողներին հորդորելով ներգրավվել այդ գործընթացին:
Նախարարը նշեց, որ մշակութային, սպորտային միջոցառումները ներկայացվելու են առցանց հարթակում, և, ըստ նախարարի, դա մեծ հետաքրքրություն է առաջացրել:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը տեղեկացրեց, որ լինելու են նոր առցանց ծրագրեր, այդ թվում՝ սփյուռքահայերի համար՝ արևմտահայերեն:
Նրա խոսքով՝ հատուկ առցանց ծրագիր է իրականացվելու նաև Դիլիջանում մեկուսացված մեր հայրենակիցների համար: Մանրամասներ այս ծրագրի վերաբերյալ Ն. Թուխիկյանը չհայտնեց: