Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի էջում տարածել է հանրային տրանսպորտից օգտվելու խորհուրդների մասին տեսանյութ, որում նշվում է՝
-
հնարավորության դեպքում նվազեցրե՛ք հանրային տրանսպորտից օգտվելը.
-
ձեռքերը շփեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով նախքան տրանսպորտից օգտվելը և օգտվելուց հետո.
-
հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը արմունկով կամ անձեռոցիկով, որից հետո հնարավորինս շուտ այն գցեք աղբամանը.
-
մի՛ օգտվեք հասարակական տրանսպորտից, եթե վատառողջ եք.
-
հաճախակի լվացե՛ք ձեռքերը օճառով (առնվազն 20 վայրկյանի ընթացքում).
-
մի՛ դիպեք ձեր երեսին, նախքան ձեռքերը լվանալը.
-
անձնական տրանսպորտով երթևեկելու դեպքում ևս խուսափեք շատ ուղևորներ տեղափոխելուց: