ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 3 մլն դրամ է փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը կորոնավիրուսի տարածման կանխարգելման և հաղթահարմանն ուղղված ՀՀ Կառավարության ձեռնարկած միջոցառումներին աջակցելու նպատակով փոխանցել է 3 մլն ՀՀ դրամ»։