ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թուլսի Գաբբարդը հինգշաբթի դադարեցրել է Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի պաշտոնի համար ընտրապայքարը: Նա հայտարարել է, որ սատարում է նախկին փոխնախագահ Ջո Բայդենի թեկնածությունը, գրում է Bloomberg-ը:
38-ամյա Թուլսի Գաբբարդը իրաքյան պատերազմի վետերան է և Հավայան կղզիներում ազգային գվարդիայի մայոր: Իր քարոզարշավը նա կառուցել էր՝ խոստանալով դադարեցնել ԱՄՆ-ի մասնակցությունը «անվերջ պատերազմներին» և նվազեցնել ռազմարդյունաբերական համալիրի ազդեցությունը: Սակայն համակրանք չգտավ ընտրողների լայն շրջանակներում:
Գաբբարդին քննադատեցին նաև ԼԳԲՏ իրավապաշտպանները՝ համայնքի դեմ որոշ մեկնաբանությունների համար: Իր քարոզարշավի ընթացքում նա նաև հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, ում հետ հանդիպել է 2017-ին, պատերազմի հանցագործ չէ: