Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Նովրուզի՝ իրանական Ամանորի առիթով հանդես է եկել ուղերձով և իրանական 1399 թվականը, որ համընկնում է մեր 2020-ին, որակել է դժվարությունների ու միաժամանակ՝ «արտադրական թռիչիքի տարի»: Այս մասին հաղորդում է Pars գործակալությունը, հավելելով որ Իրանի առաջնորդի խոսքով՝ «այդ թռիչքը պետք է շոշափելի տարբերություն առաջացնի մարդկանց կյանքում»:
Խամենեին նշել է, որ այս տարի Նոռուզը համընկել է Մուսա էբնե Ջաֆարի նահատակության տարելիցի հետ, խաղաղություն է մաղթել նրա հոգուն և շնորհավորել իրանցիների ու Նոռուզը նշող բոլոր ազգերի Նոր տարին:
Ցավակություն հայտնելով անցած տարի զոհված բոլոր նահատակների՝ ներառյալ գեներալ «Ղոդս» ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի, Աբու Մեհդի ալ Մուհանդեսի և խոցված ինքնաթիռի բոլոր զոհերի ընտանիքներին, Այաթոլլա Խամենեին նշել է, որ իրանցի ժողովուրդը պատվով դուրս կգա փորձություններից:
«Անցած տարին սկսվեց ջրհեղեղով և ավարտվեց կորոնավիորսւի տարածմամբ: Բացի այդ, 1398-ին տեղի ունեցան երկրաշարժեր ու խստացվեցին հակաիրանական պատժամիջոցները... Բայց խնդիրներն ու խոչընոտները հաղթահարելը կոփում է ժողովրդին, օգնելով նրան հզորանալ ու ձեռք բերել հեղինակություն: Մեր ժողովուրդը մինչ այժմ պատվով հաղթահարել է բոլոր փորձությունները և կշարունակի այդպես վարվել...Պատժամիջոցները, խնդիրների ու վնասների հետ միասին, մեզ ստիպեցին մտածել երկրի կարիքները ներքին հնարավորություններով ապահովելու մասին, և մենք շարունակելու ենք ընթանալ այդ ուղով»:
------
Խմբ. կողմից - 1lurer.am-ը շնորհավորում է Իրանի բարեկամ ժողովրդին Նովրուզի կապակցությամբ և մաղթում, որպեսզի մեր հարևան երկիրն արագ հաղթահարի իր բոլոր դժվարությունները: