Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ երթևեկության կազմակերպման բարելավման նպատակով Երևանի Հասրաթյան և Մարտիրոսյան փողոցների խաչմերուկում 2020 թ. մարտի 20-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Մարտիրոսյան փողոցի առաջին երթևեկելի գոտով դեպի նշված խաչմերուկ երթևեկող տրանսպորտային միջոցներին խաչմերուկում կթույլատրվի երթևեկել դեպի աջ կամ դեպի ձախ՝ նախկինում՝ միայն դեպի աջի փոխարեն: